«Աղոթում եմ սիրո համար». Քիմ Քարդաշյանի քույրը կրկին հղի է. լուսանկար

Քայլի Ջեներ
Դատելով լուսանկարից՝ մոդելը մի քանի ամսից արդեն պատրաստվում է ծննդաբերել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի – Sputnik. Ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանի քույրը՝ Քայլի Ջեները, երկար դադարից հետո կրկին լուսանկար է հրապարակել Instagram-ում։ Միլիարդատերը ցույց է տվել, թե ինչպիսի տեսք ունի հղիության վերջին շրջանում։
«Անցյալ տարի ես շատ էի մտածում այն ուրախությունների և տխրությունների մասին, որոնք մեզ բերեց 2021 թվականը: Աղոթում եմ, որ նոր տարին լցված լինի սիրով և երջանկությամբ»,- մակագրել է Ջենները։
Пост Кайли Дженнер в Instagram
Հիշեցնենք, որ սա Ջենների և նրա ընկերոջ՝ ռեփեր Թրևիս Սքոթի երկրորդ երեխան է։ Առաջինը՝ Սթորմին, երեք տարեկան է։
Ջենները Քիմ Քարդաշյանի կրտսեր, խորթ քույրն է։ 2019 թվականին` 21 տարեկանում, նա գլխավորել է Forbes-ի աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատերերի վարկանիշային աղյուսակը։
«Մեր անունների հայերեն սկզբնատառերը». Քիմ Քարդաշյանը յուրահատուկ զարդեր է պատվիրել