Ադրբեջանցիները հայկական օգտահաշիվներով կեղծ լուրեր են տարածում և վախի մթնոլորտ ստեղծում

Արցախի ԱԱԾ
Արցախի ԱԱԾ-ն համապատասխան քայլեր է ձեռնարկում հնարավոր զարգացումները կանխարգելելու համար
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի – Sputnik. Արցախի ՀանրապետությանԱզգայինանվտանգության ծառայությունը կոչ է անում զերծ մնալ կասկածելի լուրեր տարածելուց և հետևել միայն պաշտոնական լրահոսին։
Արցախի ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել՝ ընդգծելով, որ ադրբեջանական հատուկ ծառայությունները Facebook սոցիալական ցանցի արցախյան տիրույթում շարունակում են հայկական օգտահաշիվներով կեղծ լուրեր տարածել և փորձել վախի մթնոլորտ ստեղծել։
«ԱՀ ԱԱԾ-ն համապատասխան քայլեր է ձեռնարկում հնարավոր զարգացումները կանխարգելելու համար»,-ասված է հայտարարության մեջ:
ՌԱԴԻՈ
Արցախում նախագահի փոփոխությանն ուղղված գործողություններն անթույլատրելի են. Աբրահամյան
Գերատեսչությունը կրկին կոչ է անում կեղծ ու կասկածելի լուրեր չտարածել, զերծ մնալ դրանք սոցիալական ցանցերում քննարկելուց և հետևել միայն պաշտոնական լրահոսին: