Միասին կարելի է կասեցնել անպատվաբերությունն ու նվաստացումները. «Հայաստան» դաշինք

2021 թվականը եղել է շարունակվող պարտության, ծանր կորուստների, երկրի ինքնիշխանությանն ուղղված ցավալի մարտահրավերների և անստույգ հեռանկարի տարի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 դեկտեմբերի – Sputnik. Միասին հնարավոր է ուղղել պետականության խաթարված ողնաշարը և կրկին վերագտնելու մեր արժանապատվություն։ Այս մասին ասված է ընդդմիադիր «Հայաստան» դաշինքի ամանորյա շնորհավորական ուղերձում։
Ինչպես նշվում է հաղորդագրությունում, անցնող տարին եղել է շարունակվող պարտության, ծանր կորուստների, երկրի ինքնիշխանությանն ուղղված ցավալի մարտահրավերների, խորացող ներքին բաժանարարների և անստույգ հեռանկարի տարի։
Բազմաթիվ ընտանիքներ ապրում են հարազատ որդիների ու հայրերի կորստի ցավը, հազարավորները՝ կիսում կորսված հայրենի տան ու փախստականի ճակատագիրը։
Մարդն ու նրա իրավունքները պետք է դրվեն բոլոր որոշումների հիմքում. Թաթոյան
«Մենք միասին հնարավորություն ունենք այդ անպատվաբեր ու նվաստացուցիչ ընթացքը կասեցնելու, ուղղելու մեր պետականության խաթարված ողնաշարը, վերագտնելու մեր արժանապատվությունն ու ամրացած ոգով կանգնեցնելու պարտությունների կործանարար շղթան»,– ասվում է ուղերձում։
Դաշինքից ընդգծում են, որ հավաքական պայքարն առայժմ համեստ ձեռքբերումներով է նշանավորվել, բայց հայ ժողովրդի պատմական իղձերը կյանքի կոչելու հանձնառությունն աննահանջ է։
Մաղթել են նաև, որպեսզի 2022 թ-ը հայոց բանակի համար լինի զորացման ու մեր սահմանների անառիկության տարի։