Աղդամում ադրբեջանցու էքսկավատորը պայթել է ականի վրա

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 դեկտեմբերի – Sputnik. Ադրբեջանի հսկողության տակ անցած Արցախի Ակնայի (Աղդամ) շրջանում ադրբեջանցին էքսկավարտորով անցել է ականի վրայով։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանի Telegram-ալիքը։
Նշվում է, որ դեպքը եղել է դեկտեմբերի 29-ին, երբ մեքենավար Վուրգուն Մամեդովը էքսկավատորով վերանորոգման աշխատանքներ կատարելիս է եղել։
Քարին տակում ականի վրա ադրբեջանցիներ են պայթել
Վերջինս չի տուժել, քննություն է ընթանում։
Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Ադրբեջանի քաղաքացիները պայթում են ականի վրա Ադրբեջանի վերահսկողության տակ անցած արցախյան տարածքներում։