Աբխազիայի, Հարավային Օսիայի և Մերձդնեստրի ղեկավարները շնորհավորել են Արցախի նախագահին

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 դեկտեմբերի - Sputnik. Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին շնորհավորական ուղերձներ են հղել Աբխազիայի, Հարավային Օսիայի և Մերձդնեստրի Մոլդովական հանրապետությունների նախագահներ Ասլան Բժանիան, Անատոլի Բիբիլովը և Վադիմ Կրասնոսելսկին:
Արայիկ Հարությունյանը Ամանորին ընդառաջ այցելել է առաջնագիծ և շնորհավորել զինծառայողներին
Նրանք, մասնավորապես, նշել են, որ ուշադրությամբ հետևում են Արցախի Հանրապետությունում տեղի ունեցող վերջին իրադարձություններին և համոզված են, որ Արցախի հերոս ժողովուրդը գալիք տարում կկարողանա հաղթահարել այն հիմնական դժվարությունները, որոնք առաջացել են 2020թ. պատերազմի հետևանքով:
Երեք նախագահներն աջակցություն են հայտնել Արցախի նախագահին ու ժողովրդին ու մաղթել նորանոր հաջողություններ 2022թ.-ին: