ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik. Ճանապարհային ոստիկանությունը տոնական օրերին իրականացնելու է ուժեղացված ծառայություն, իսկ իրավախախտ վարորդների նկատմամբ ներողամտություն չի լինելու։ Տեղեկությունը հայտնում է Ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը, որը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ:
Ուղերձում նշվում է, որ ուժեղացված ծառայութունն անհրաժեշտ է բնակչության անվտանգությունն ապահովելու համար։
«Ճանապարհային երթևեկության բոլոր մասնակիցներին հորդորում եմ լինել զգոն, խստագույնս պահպանել երթևեկության բոլոր կանոնները, իսկ ալկոհոլ օգտագործած վիճակում չվարել տրանսպորտային միջոց»,–նշված է ուղերձում։
Ճանապարհային ոստիկանության պետը նախազգուշացնում է, որ ներողամտություն չի ցուցաբերվելու որևէ իրավախախտման նկատմամբ և կիրառվելու են օրենքով նախատեսված ներգործության բոլոր միջոցները: