ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik. Թուրքիան «Օմիկրոնի» տարածման պատճառով դադարեցնում է 7 երկրի ուղղությամբ թռիչքները։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով NTV հեռուստաալիքին։
Քաղավիացիայի գլխավոր վարչությունն այսօր թարմացրել է կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների շրջանակում երկիր մուտք գործելու աղյուսակը:
Ըստ այդմ ՝ դադարեցվում են Նիդեռլանդների, Խորվաթիայի, Իսպանիայի, Իսլանդիայի, Շվեյցարիայի, Իտալիայի և Լյուքսեմբուրգի չվերթերը։