Ռեստորանների ու թատրոնների մուտքը չպատվաստվածների ու չթեստավորվածների համար դեռ չի փակվի

Ռեստորան
Նախապես հայտարարվում էր, որ նոր սահմանափակումները կկիրառվեն 2022թ–ի հունվարի 1-ից։ Բայց կառավարությունը որոշում դեռ չի ընդունել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik. Կորոնավիրուսի դեմ չպատվաստված քաղաքացիների մուտքը հանրային վայրեր արգելող որոշման նախագիծն արդեն մշակվել է ու այս պահին գտնվում է արդարադատության նախարարությունում։ Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Երբ վերջնական եզրակացությունն ունենանք, արդեն կհրապարակենք, ու ի վերջո կմտնի նաև այդ պահանջը, որը վերաբերելու է հանրային սննդի վայրերին, մշակութային կենտրոններին։ Մոլերն ու խանութները (թե՛ սննդի, թե՛ այլ) այս պահին նման պահանջ չեն ունենալու»,– ասաց Ավանեսյանը։

Հիշեցնենք` առողջապահության նախարարը նախատեսվող նոր սահմանափակումների մասին հայտարարել էր դեռ մեկ ամիս առաջ` նոյեմբերի 29-ի ասուլիսում։
Նախապես հայտարարվում էր, որ սահմանափակումները կկիրառվեն 2022թ–ի հունվարի 1-ից։
Ո՞վ է վճարելու քաղաքացու ՊՇՌ թեստի համար. նախարարի մեկնաբանությունը