Քաղավիացիան «Flyone Armenia»-ին թույլատրել է Երևան-Ստամբուլ-Երևան չվերթեր իրականացնել

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնեցին, թե երբվանից են իրականացվելու թռիչքները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության ավիացիոն իշխանությունները թույլատրել են «Flyone Armenia» ընկերությանը չարտերային չվերթեր իրականացնել Երևան-Ստամբուլ-Երևան երթուղով: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայությունից։

«Քաղավիացիան «Flyone Armenia» ընկերությանը թույլատրել է հունվարից թռիչքներ իրականացնել Երևան-Ստամբուլ-Երևան երթուղով»,–ասացին ՏԿԵՆ մամուլի ծառայությունից։

Հիշեցնենք` դեկտեմբերի 23-ի երեկոյան քաղավիացիայի կոմիտեն հայտ է ստացել «Flyone Armenia» ընկերության կողմից շաբաթական 3 չվերթ իրականացնելու առնչությամբ: Sputnik Արմենիային տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մամուլի քարտուղար Սոնա Հարությունյանը հայտնել էր` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունները կարգավորված չեն, և չկա օդային հաղորդակցության մասին համաձայնագիր, ապա չվերթերը վերսկսելու որոշման դեպքում դրանք կիրականացվեն ոչ կանոնավոր կերպով։
«Pegasus» ավիաընկերությունը Ստամբուլ-Երևան չվերթերը կսկսի առաջիկա օրերին. թուրք նախարար