ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի - Sputnik. Ադրբեջանական ԶԼՄ-ներով տարածվող լուրերը, համաձայն որոնց, իբր Արցախի ՊԲ-ի ստորաբաժանումների կողմից դեկտեմբերի 29-ին կրակ է արձակվել ադրբեջանական «Բակսել» ընկերության աշխատակիցների ուղղությամբ և որի արդյունքում իբր վիրավորում է ստացել մեկ ադրբեջանցի, բացարձակ սուտ է և հանդիսանում է հերթական ապատեղեկատվությունը:
Այս մասին նշված է Արցախի Հանրապետության պաշտպանական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել էր, որ Աղդամի (Ակնա) շրջանում հայկական կողմի արձակած կրակոցներից վիրավորվել է Bakcell բջջային կապի օպերատորի աշխատակիցը։