Միխայիլ Միշուստինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Ռուսաստանի վարչապետը խոսել է հայ–ռուսական գործընկերության մասին և մաղթանքներ հղել Նիկոլ Փաշինյանին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին գալիք տոների առիթով շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
«Բարեկամության, բարիդրացիության և ռազմավարական գործընկերության վրա հիմնված ռուս-հայկական հարաբերությունները անցնող տարվա ընթացքում համընթաց կերպով զարգացել են: Ընդլայնվում է առևտրատնտեսական և ներդրումային համագործակցությունը, ամրապնդվում են միջտարածաշրջանային և գործարար կապերը: Վստահ եմ, որ 2022–ին կառավարությունների համատեղ ջանքերը կապահովեն գործնական փոխգործակցության հետագա առաջընթացը: Շարունակելու ենք բարենպաստ պայմաններ ստեղծել ԵԱՏՄ շրջանակում նոր հեռանկարային նախագծերի և ինտեգրացիոն նախաձեռնությունների իրականացման համար»,– գրել է Միշուստինը։
Պետք է բոլոր ջանքերը ներդրվեն, որ 2022-ը դառնա վերելքի ու վերածննդի տարի. Փաշինյան
Նա շեշտել է, որ դա լիովին համապատասխանում է Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության շահերին:
ՌԴ վարչապետը Փաշինյանին, նրա հարազատներին և մտերիմներին առողջություն և երջանկություն է մաղթել, իսկ բարեկամ Հայաստանի ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում։
Պուտինը Նոր տարվա կապակցությամբ շնորհավորել է նաև ՀՀ երկու նախկին նախագահներին