Հունգարիան 100 հազար դեղաչափ «ԱստրաԶենեկա» պատվաստանյութ է նվիրաբերել Հայաստանին

Հայաստանի Հանրապետությունը խզել է դիանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ 2012-ի օգոստոսին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի - Sputnik. Մարդասիրական օգնության շրջանակներում Հունգարիան 100 հազար դեղաչափ «AstraZeneca» պատվաստանյութ է նվիրաբերել Հայաստանին:
Տեղեկությունը հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
Հիշեցնենք, որ 2012 թ. օգոստոսի 31-ին Հայաստանի Հանրապետությունը խզել է դիանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ՝ լեյտենանտ Գուրգեն Մարգարյանին կացնահարած ու ցմահ դատապարտված Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելուց հետո։
Նշենք, որ Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստում են «Moderna» ընկերության, ինչպես նաև «Սպուտնիկ V», «AstraZeneca», «Sinopharm», «Coronavac» պատվաստանյութերով։