ՀՀ նախագահի աշխատակազմը տոնական միջոցառումներ է կազմակերպել Սյունիքում ու Տավուշում

Հանրապետության նախագահի աշխատակազմը տոնական միջոցառումներ է կազմակերպել Սյունիքի և Տավուշի սահմանամերձ բնակավայրերի երեխաների համար
Նախագահի աշխատակազմի կողմից նվեր–փաթեթներ են հանձնել սահմանամերձ բնակավայրերի երեխաներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik. Ամանորի և Ծննդյան տոների նախաշեմին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմը տոնական միջոցառումներ է կազմակերպել Սյունիքի և Տավուշի մարզերի 16 սահմանամերձ բնակավայրերի երեխաների համար: Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Սահմանամերձ բնակավայրերի փոքրիկները տոների նախօրյակին ավանդաբար հյուրընկալվում են նախագահական նստավայրում: Այս անգամ փոքրիկների համար ամանորյա տոնական միջոցառումները կազմակերպվել էին տեղերում՝ հնարավորություն ընձեռելով գյուղերի բոլոր փոքրիկ բնակիչներին դիտելու ու նաև մասնակից լինելու ներկայացումներին:
Ձմեռ պապի և հեքիաթների այլ հերոսների մասնակցությամբ ամանորյա շոու ծրագրերը տոնական տրամադրություն են պարգևել երեխաներին:
Որակյա՞լ, թե՞ մատչելի խաղալիք գնել․ ինչո՞վ են հայկական խաղալիքները զիջում չինականին
Նշված բնակավայրերի երեխաներին նաև նվեր-փաթեթներ են տրամադրվել նախագահի աշխատակազմի կողմից:
«ԳեոՊրոՄայնինգն» անակնկալ է մատուցել Արյունաբանական կենտրոնում բուժվող երեխաներին