Ասում են` ասֆալտի «ատկատի» գործ ենք անում. Փաշինյանը հանձնարարեց հետևել հրապարակումներին

Նիկոլ Փաշինյանը հետևում է ասֆալտապատման աշխատանքներին. արխիվային լուսանկար
Նրա մեկնաբանմամբ` մամուլի հրապարակումների նպատակն է տպավորություն ստեղծել, թե իշխանությունը «հավաքվել է ու ասֆալտի ատկատի գործ է անում»։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik. Մամուլում փորձ է արվում ճանապարհաշինության ոլորտում կատարվող փոփոխությունները կապել իշխանության ներկայացուցիչների ընտանիքների հետ։ ՀՀ կառավարության այսօրվա նիստում այսպիսի հայտարարություն արեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` իրավապահներին հրահանգելով անարձագանք չթողնել մամուլի այդ հրապարակումները։

«Ուզում եմ դիմել իրավապահներին։ Հահակոռուպցիոն կոմիտե ունենք արդեն երկրում, գլխավոր դատախազին, ԱԱԾ–ին (չնայած աշխատանքային կարգով էլ եմ դիմել ԱԱԾ–ին). ես խնդրում եմ մամուլի ոչ մի այդպիսի հրապարակում անպատասխան չթողնել։ Շատ ուշադիր է պետք լինել սուտ մատնության սահմանագծերն անցնելու պարագային էլ»,– ասաց Փաշինյանը։

Նրա մեկնաբանմամբ` այդ հրապարակումների նպատակն է տպավորություն ստեղծել, թե իշխանությունը «հավաքվել է ու ասֆալտի ատկատի գործ է անում»։
Ասֆալտապատման ոլորտում անցկացվում են մրցույթներ. Սանոսյանը հերքեց մենաշնորհի մասին լուրերը
«Դա չի հաջողվի իրենց,– ասաց Փաշինյանը,– նախկին իշխանությունների ընտանիքների անդամներն էլ են այսօր հաղթում մրցույթներում ու դժգոհ չենք, որ հաղթում են, որովհետև լավ են աշխատում»,– ասաց Փաշինյանը։
Նա նաև հայտարարեց, որ այսօր Հայաստանում այդ ոլորտի որևէ ընկերություն չկա, որն անգործ նստած է, հակառակը` կառավարությունը խնդիր ունի ավելի մեծ ծավալով շինարարական աշխատանքներ իրականացնելու։