Արտակ Դավթյանը զորամիավորումներից մեկում շնորհավորել է անձնակազմի գալիք Ամանորը

Արտակ Դավթյանն այսօր աշխատանքային այցով եղել է զորամիավորումներից մեկում
Դավթյանը ծանոթացել է դիրքերում ընթացող ամրաշինական աշխատանքներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն այսօր աշխատանքային այցով եղել է զորամիավորումներից մեկում, հայտնում են պաշտպանության նախարարությունից։
Արտակ Դավթյանն այսօր աշխատանքային այցով եղել է զորամիավորումներից մեկում
ՀՀ ԶՈւ ԳՇ պետին զեկուցվել է զորամիավորման պատասխանատվության տարածքում տիրող օպերատիվ իրավիճակի, անձնակազմի ֆիզիկական, մարտական ու բարոյահոգեբանական պատրաստության մակարդակի, ստորաբաժանումներին առաջադրված խնդիրների և կատարված աշխատանքների վերաբերյալ:
Արտակ Դավթյանն այսօր աշխատանքային այցով եղել է զորամիավորումներից մեկում
Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ծանոթացել է դիրքերում ընթացող ամրաշինական աշխատանքներին, տվել համապատասխան հանձնարարականներ ծառայության կազմակերպման վերաբերյալ, շնորհավորել անձնակազմին գալիք Ամանորի կապակցությամբ։