Արսեն Մանգասարյանը նշանակվել է Խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արսեն Մանգասարյանը նշանակվել է Խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար: Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում։
ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով Արտակ Տոնոյանն ազատվել է Խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատարի պաշտոնից:
Նա պաշտոնը զբաղեցնում էր 2018 թվականի հուլիսից։
Վազգեն Սարգսյանի անվան համալսարանը նոր պետ ունի. ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել