ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն Ամանորի և Սուրբ ծննդյան տոներին ընդառաջ այցելել է ՀՀ հյուսիսարեւելյան սահմանագոտի: Տեղեկությունը հայտնում ԱԺ մամուլի ծառայությունը։
Ալեն Սիմոնյանն այցելել է ՀՀ հյուսիսարևելյան սահմանագոտի
© Photo : official site of the National Assembly of RA
Նշվում է, որ առաջնագծում զորամիավորման հրամանատարի ուղեկցությամբ ԱԺ նախագահը շրջայց է կատարել մարտական դիրքերում։ Սիմոնյանը մասնակցել է նաև նորակառույց դիրքերից մեկի բացման արարողությանը:
Ալեն Սիմոնյանն այցելել է ՀՀ հյուսիսարևելյան սահմանագոտի
© Photo : official site of the National Assembly of RA
Խորհրդարանի ղեկավարը զրուցել է հրամանատարական կազմի և զինծառայողների հետ, ծանոթացել նրանց կարիքներին: Ալեն Սիմոնյանը շնորհավորել է զինծառայողների գալիք Ամանորն ու Սուրբ ծնունդը՝ մաղթելով խաղաղություն և բարի ծառայություն:
Председатель НС Ален Симонян посетил Северо-восточную приграничную зону РА и принял участие в церемонии открытия одной из построенных позиций
© Photo : official site of the National Assembly of RA