44-օրյա պատերազմից մինչ օրս Արցախում ոչնչացվել է 859 029 տարբեր տեսակի արկ ու զինամթերք

Մարտունու, Մարտակերտի և Ասկերանի շրջաններում դեկտեմբերի 20-ից մինչև դեկտեմբերի 25-ը ներառյալ ոչնչացվել է 215 հատ խոշոր տրամաչափի զինամթերք։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik. 2021թ. դեկտեմբերի 20-ից մինչև դեկտեմբերի 25-ը ներառյալ «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամի կողմից Մարտունու, Մարտակերտի և Ասկերանի շրջանի տարածքներում հայտնաբերվել և ոչնչացվել է 173 հատ տարբեր տեսակի արկ ու զինամթերք։ Տեղեկությունը հայտնում է ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։
Բացի այդ, դեկտեմբերի 20-ից մինչև դեկտեմբերի 25-ը ներառյալ ոչնչացվել է 215 հատ խոշոր տրամաչափի զինամթերք, մաքրվել՝ 92 400 քմ տարածք:
2020թ. սեպտեմբերի 27-ից մինչ օրս Արցախի տարածքում հայտնաբերվել է 867 417, իսկ ոչնչացվել է 859 029 հատ տարբեր տեսակի արկ ու զինամթերք: