Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Արմեն Սարգսյանին Ամանորի և Սուրբծննդյան տոների առթիվ

Արմեն Սարգսյան, Վլադիմիր Պուտին. Արխիվային լուսանկար
Պուտինը Սարգսյանին քաջառողջություն, հաջողություններ և երջանկություն է մաղթել, իսկ Հայաստանի քաղաքացիներին՝ խաղաղություն և բարօրություն:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Ամանորի և Սուրբծննդյան տոների առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին, հայտնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։
«Հայ-ռուսական հարաբերությունները հիմնված են բարեկամության բարի ավանդույթների, մշակութային և հոգևոր մտերմության վրա: Համոզված եմ, որ գալիք տարի մեր երկկողմ դաշնակցային փոխգործակցությունը, տարբեր ոլորտներում կառուցողական համագործակցությունը կշարունակի զարգանալ՝ ի շահ մեր եղբայրական ժողովուրդների և ի նպաստ տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդման»,– ասված է Ռուսաստանի Դաշնության նախագահի շնորհավորական ուղերձում։
«Լսելու եմ նախագահի շնորհավորանքը». Պուտինն ասել է, թե ինչ է անելու ամանորյա գիշերը
Պուտինը Սարգսյանին և նրա հարազատներին ու մերձավորներին քաջառողջություն, հաջողություններ և երջանկություն է մաղթել, իսկ Հայաստանի քաղաքացիներին՝ խաղաղություն և բարօրություն: