Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ հանդիպումից առաջ (26 նոյեմբերի, 2021թ․). Սոչի. Արխիվային լուսանկար
Պուտինը Փաշինյանին մաղթել է քաջառողջություն, հաջողություններ և ամենայն բարիք, իսկ ՀՀ քաղաքացիներին՝ խաղաղություն և բարօրություն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ գալիք Ամանորի և Սուրբծննդյան տոների կապակցությամբ, հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:
«Անցնող տարվա ընթացքում մեր պարբերական շփումը լիովին հաստատեց ռուս-հայկական հարաբերությունների բարեկամական, դաշնակցային բնույթը։
Ակնկալում եմ, որ համատեղ ջանքերով մենք կապահովենք երկկողմ համագործակցության հետագա դինամիկ զարգացումը տարբեր ոլորտներում, ինչպես նաև գործընկերային փոխգործակցությունը ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ և բազմակողմ մյուս կառույցների շրջանակում։ Դա համապատասխանում է Ռուսաստանի և Հայաստանի եղբայրական ժողովուրդների հիմնարար շահերին, համահունչ է Անդրկովկասյան տարածաշրջանում անվտանգության և կայունության ամրապնդմանը»,–ասված է ՌԴ նախագահի շնորհավորական ուղերձում։
Պուտինը ՌԴ քաղաքացիություն ստանալը պարզեցնող օրինագիծ է ներկայացրել Պետդումա
Պուտինը Փաշինյանին մաղթել է քաջառողջություն, հաջողություններ և ամենայն բարիք, իսկ ՀՀ քաղաքացիներին՝ խաղաղություն և բարօրություն։
Նշենք, որ ավելի վաղ ՌԴ նախագահը շնորհավորական ուղերձ էր հղել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին։