Արցախի քաղաքացին հայկական կողմին է փոխանցվել ռուսական խաղաղապահ ուժերի միջնորդությամբ

Արցախի ԱԱԾ
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik. Ռուսական խաղաղապահ ուժերի միջնորդությամբ հայկական կողմին է փոխանցվել այսօր առավոտյան մոլորվելու հետևանքով ադրբեջանցիների մոտ հայտնված Արմեն Աբրիկի Վերդյանը։ Տեղեկությունը հայտնում է Արցախի ԱԱԾ–ն։
«ԱՀ ազգային անվտանգության ծառայության կողմից համապատասխան միջոցառումներ են ձեռնարկվում ԱՀ քաղաքացու կողմից ադրբեջանական կողմն անցնելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ»,– նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` Արցախի ԱԱԾ–ն ավելի վաղ հայտնել էր, որ Այգեստան համայնքի 1971թ. ծնված բնակիչ Արմեն Աբրիկի Վերդյանն այսօր առավոտյան Ասկերանի շրջանի Նախիջևանիկ և Ուղտասար համայնքների հատվածում մոլորվելու հետևանքով հայտնվել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում և վերջիններիս կողմից վերցվել արգելանքի:
«Ամբողջ գիշեր եղանը ձեռքիս նստել եմ խոտի դեզի մեջ». արժե՞ արդյոք զինել սահմանի բնակիչներին
Կեսօրից հետո հայտնի դարձավ, որ Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել Վերդյանին։