ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինն ու Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը զրուցել են հեռախոսով։ Տեղեկությունը հրապարակվել է ՌԴ կառավարության կայքում։
Ըստ հաղորդագրության` վարչապետները քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական համագործակցության և Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացիոն փոխգործակցության առանցքային հարցերը: Քննարկվել են կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի գերակա խնդիրները:
Միխայիլ Միշուստինն ու Նիկոլ Փաշինյանը նաև շնորհավորանքներ են փոխանակել Ամանորի և Ծննդյան տոների կապակցությամբ: