ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Սանկտ Պետերբուրգ կատարած այցի ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին բելառուսական պարենային ապրանքներով ու Բելառուսի ապակու գործարանում արտադրված բյուրեղյա բաժակներով զամբյուղ է նվիրել։ Տեղեկությունը հայտնում է «Пул Первого» Telegram–ալիքը։
«Լուկաշենկոն դատարկաձեռն չի գնացել Սանկտ Պետերբուրգ: Նա մի զամբյուղ բելառուսական համեղ երշիկեղեն, պանիր ու նաև բաժակների հավաքածու է տարել իր հետ»,- գրել է Telegram–ալիքը և հրապարակել Ռուսաստանի նախագահի նվերների լուսանկարները։
Դեկտեմբերի 29-ին երկու երկրների նախագահները Սանկտ Պետերբուրգում բանակցություններ են վարել երկկողմ համագործակցության հարցերի շուրջ, ապա մասնակցել հոկեյի ընկերական հանդիպմանը։