«Հյուսիսային հոսք–2»-ը լիովին պատրաստ է գործարկման. Միլլերը զեկուցել է Պուտինին

Վլադիմիր Պուտին
Տոներից առաջ Պուտինն ազդանշան է տվել Եվրոպային`Ռուսաստանը պատրաստ է գազ ուղարկել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik. «Հյուսիսային հոսք– 2» գազատարն ամբողջովին պատրաստ է գործարկման, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հայտնել է «Գազպրոմի» տնօրեն Ալեքսեյ Միլլերը խորհրդակցության ժամանակ։
Պուտինն իր հերթին ասել է, որ Ռուսաստանը պատրաստ կլինի անհապաղ սկսել գազի մատակարարումը Եվրոպա, եթե նրանք «Հյուսիսային հոսք–2»-ի գործարկման մասին որոշում կայացնեն:
«Հիմա ամեն ինչ կախված է Եվրոպայի, Գերմանիայի Դաշնային Հանրապետության մեր գործընկերներից, սպառողներից։ Հենց որ նրանք որոշում ընդունեն աշխատանքի սկզբի մասին, իսկույն ևեթ կսկսեն Եվրոպա հասնել ռուսական գազի մեծ ծավալներ, լրացուցիչ ծավալներ։ Հիշեցնեմ, որ խոսքը տարեկան 55 միլիարդ խորանարդ մետրի մասին է»,- ասել է Պուտինը ջեռուցման սեզոնի վերաբերյալ խորհրդակցության ժամանակ։
«Հյուսիսային հոսք-2». ավարտին հասցնե՞լ, թե՞ միլիարդներ թաղել ծովի տակ
«Հյուսիսային հոսք-2»-ը Ռուսաստանի ափերից Բալթիկ ծովով ձգվում է դեպի Գերմանիա։ Հզորությունը կազմում է տարեկան 55 մլրդ խմ գազ։ Գազատարի կառուցումը տևել է երեք տարի և ավարտվել սեպտեմբերին։ Նախագծին դեմ է հանդես գալիս ԱՄՆ-ն, որը ԵՄ-ում առաջ է մղում իր հեղուկացված բնական գազը, ինչպես նաև Ուկրաինան, որը վախենում է կորցնել տարանցիկ երկրի կարգավիճակը։
«Հյուսիսային հոսք-2» գազատարի շինարարությունն ավարտվեց, այն էլ՝ ժամկետից շուտ
Մոսկվային զայրացնելու ձգտումը կարող է բերել աշխարհաքաղաքական աղետի, կամ Բորելի այցի ստվերը