ՀՀ ՊՆ ռազմական ավիացիոն համալսարանի պետն ազատվել է աշխատանքից

Դանիել Բալայանն այդ պաշտոնում էր նշանակվել 1993 թվականին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի - Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Դանիել Բալայանն ազատվել է ՀՀ ՊՆ Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի պետի պաշտոնից:
Ստեփան Գալստյանն ազատվել է ԳՇ պետի տեղակալի պաշտոնից
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի.
Դանիել Բալայանին ազատել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի պետի պաշտոնից»,-նշված է հրամանագրում։
Հավելենք, որ Դանիել Բալայանն այդ պաշտոնում էր նշանակվել 1993 թվականին։