«Էլեկտրաէներգիայի և առհասարակ էներգիայի տարբեր տեսակների սպառումն ամբողջ աշխարհում կորելացվում է ընդհանուր տնտեսական աճի և տնտեսական ակտիվության հետ, ուստի ակնհայտ է` երբ գործ ունենք էլեկտրաէներգիայի սպառման բացասական ցուցանիշների հետ, ապա դրանք նախևառաջ ուղղակիորեն վերաբերում են մի կողմից մեր ընդհանուր տնտեսական վիճակին և տնտեսական անկմանը, իսկ մյուս կողմից ժողովրդագրական առումով 2021 թվականին ունեցել ենք բավականին ակտիվ արտագաղթ, ինչը չէր կարող չանդրադառնալ էլեկտրաէներգիայի սպառման ցուցանիշների վրա»,– ասաց Էներգետիկ անվտանգության ինստիտուտի տնօրենը։
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ունենք արտահանման ձախողված ռազմավարություն և սպառման տեսանկյունից բավականին անբարենպաստ ներքին շուկա, ապա բարդ է պատկերացնել, թե ստեղծված իրավիճակում նոր ձևավորվող հզորությունները, որոնք գումարվելու են ավելցուկային հզորություններին, ինչպես են ապահովելու իրենց օգտակար գործողության գործակիցը»,– նշեց Էներգետիկ անվտանգության ինստիտուտի տնօրենը։