Բրյուսել– Երևան չվերթի ինքնաթիռը կայծակի հարվածի պատճառով վերադարձել է օդանավակայան

Պատահարի հետևանքով թռիչքը հետաձգվել է 24 ժամով, ուղևորներին տեղավորել են մոտակա հյուրանոցներում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik. Brussels Airlines ավիաընկերության Բրյուսել–Երևան չվերթի ինքնաթիռը թռիչքից հետո ստիպված է եղել վերադառնալ օդանավակայան` կայծակի հարվածի պատճառով։
Ինչպես հայտնում է aviation24.be կայքը, դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 28-ին։
180 ուղևորների տեղափոխող A-320 ինքնաթիռը Բրյուսելի օդանավակայանից օդ է բարձրացել ժամը 13:55–ին։
Տյումեն-Երևան չվերթը հետաձգվել է. մեկնարկի պահին ինքնաթիռի շարժիչն է բռնկվել. տեսանյութ
22 500 ոտնաչափ բարձրության վրա` Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության երկնքում տեղի ունեցած պատահարից հետո օդաչուները շտապ որոշում են կայացրել վերադառնալ Բրյուսելի օդանավակայան, որտեղ ինքնաթիռի անվտանգ վայրէջքն ապահովելու համար արդեն ներկա են եղել հրշեջները։
Պատահարի հետևանքով թռիչքը հետաձգվել է 24 ժամով, ուղևորները տեղավորվել են մոտակա հյուրանոցներում։
Հետաձգված չվերթը կայացել է այսօր` դեկտեմբերի 29-ին, Երևանի ժամանակով ժամը 20։38–ին։