«Ատոմային ռումբի էֆեկտ ունենք». Նազենի Հովհաննիսյանը քույրերի հետ լուսանկար է հրապարակել

Նազենի Հովհաննիսյան. արխիվային լուսանկար
Դերասանուհին հայտնել է, որ դեկտեմբերի 29-ը իր ծնողների ամուսնության օրն է, ու նրանց ողջ լինելու պարագայում անպայման կնշեին «ոսկե հարսանիքը»։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik. Ճանաչված հաղորդավար և դերասան Նազենի Հովհաննիսյանը քույրերի` Սուսաննայի և Էդիտայի հետ լուսանկար է հրապարակել Instagram-ի իր էջում։
Նկարին կից նա գրել է, որ դեկտեմբերի 29-ը իր ծնողների ամուսնության օրն է ու վերջիններիս ողջ լինելու պարագայում կնշեին «ոսկե հարսանիքը»։

«Իմ կարոտի օվկիանում փայլող փարոս են ծնողներս՝ պահպանող, ուղղորդող, մոլորություններից պաշտպանող: Ամենամեծ հարստությունն ու ժառանգությունն են թողել` քույրերիս: Իմ մոլորակն են նրանք, շարժող ուժն ու ապրելու ուժը: Երեքով որ հավաքվում ենք, լրիվ ատոմային ռումբի էֆեկտ ունենք»,– գրել է Նազենին։

Նա ընդգծել է, որ երեքով իրենք էներգիայի անսպառ աղբյուր են, ու ամեն մեկն իր կարծիքին ու դիքորոշմանը: Կատակելով էլ նկատել է. «Խեղճ մեր տղամարդիկ»։
Հաղորդավարուհին կոչ է արել իր հետևորդներին ապրել ու ուժեղ մնալ ընտանիքի անդամներով։ Նա նաև շնորհակալություն է հայտնել նման ընտանիք ունենալու համար։
«39-ում կյանքը նոր է սկսվում. իմը որ` հաստատ». Նազենի Հովհաննիսյանը տոնում է տարեդարձը
Քույրերից մեկը` Էդիտան, գրել է, որ Նազենին էլ իր համար է շարժիչ ուժ, սեր սփռող աղջիկ։
«Սուսիկն ու դու իմ հենարանն եք, իմ լույսն եք, իմ աշխարհն եք»,– գրել է Էդիտան։
«Աշխարհի ամենասիրուն բանն ընտանիքն է»․ Նազենի Հովհաննիսյանն իրականացնում է երազանքները
Լուսանկարի մեկնաբանություններում հետևորդները սկսել են նշել իրենց քույրերին և եղբայրներին ու ընդգծել, թե որքան են սիրում նրանց։