Արցախցի տղամարդը ռուս խաղաղապահների մոտ է. Գեղամ Ստեփանյան

Խաղաղապահ
Արցախի մարդու իրավունքների պաշտպանի խոսքով` Արմեն Վերդյանը շուտով կփոխանցվի հայկական կողմին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik. Մոլորված և ադրբեջանցի զինվորականների կողմից վերահսկվող տարածքում հայտնված Արմեն Վերդյանը հիմա խաղաղապահների մոտ է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
«Արցախի անվտանգության մարմինների և ռուս խաղաղապահների կողմից վարված բանակցությունների արդյունքում քաղաքացիական անձն այս պահին վերադարձվել է, գտնվում է ռուս խաղաղապահների մոտ, շուտով կփոխանցվի հայկական կողմին»,– ասաց նա։
Հիշեցնենք` Արցախի ԱԱԾ–ն ավելի վաղ հայտնել էր, որ Այգեստան համայնքի 1971թ. ծնված բնակիչ Արմեն Աբրիկի Վերդյանն այսօր առավոտյան Ասկերանի շրջանի Նախիջևանիկ և Ուղտասար համայնքների հատվածում մոլորվելու հետևանքով հայտնվել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում և վերջիններիս կողմից վերցվել արգելանքի:
«Ամբողջ գիշեր եղանը ձեռքիս նստել եմ խոտի դեզի մեջ». արժե՞ արդյոք զինել սահմանի բնակիչներին
Sputnik Ադրբեջանը քիչ առաջ հայտնեց, որ Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել Վերդյանին։