Անահիտ անունով մի բուռ երջանկություն. Երևանում 53-ամյա կինը մայր է դարձել

Նարածին
Երջանիկ մայրիկն ու նորածին Անահիտն արդեն տանն են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. Երևանի «Շենգավիթ» ԲԿ–ում 53 տարեկան կինը մայրացել է։ Տեղեկությունը ԲԿ–ի Facebook-ի պաշտոնական էջում հայտնել է բժիշկ, գինեկոլոգ–ռեպրոդուկտոլոգ Աննա Խաչատրյանը։
«53 ամյա կինը (հաշվի առնելով պացիենտի խնդրանքը անձնական տվյալները և կլինիկական դեպքի նկարագրությունը չի հրապարակվում) դիմել էր մայրանալու խնդրանքով։ Հիմա կմտածեք` տարիք, դաշտանադադար և այլն։ Բայց հրաշքներ լինում են, եթե այն ինքներս ենք ստեղծում»,–գրել է Գրիգորյանը։
Երեք եղբայրները տուն տարան երեք նորածին քույրիկներին. ջերմ լուսանկար «Աստղիկ» ԲԿ–ից
Բժշկուհին տեղեկացրել է, որ մի շարք դժվարություններ հաղթահարելուց հետո, արտամարմնային բեղմնավորման (эко) փորձից հետո գրանցվել է երկար սպասված հղիությունը։
Հղիության ողջ ընթացքում կինը գտնվել է «Շենգավիթ» ԲԿ մանկաբարձական ծառայության ղեկավար, մանկաբարձ-գինեկոլոգ Աշոտ Սիրունյանի անմիջական հսկողության տակ։
«Հաշվի առնելով կնոջ տարիքը և ԱԲՄ հանգամանքը Աշոտ Սիրունյանի կողմից իրականացվել է կեսարյան հատում։
Օրեր առաջ ծնվել է առողջ աղջիկ, ում մայրիկն անվանակոչել է Անահիտ»,–գրել է բժշկուհին։
Նա տեղեկացրել է, որ երջանիկ մայրիկն ու նորածին Անահիտն արդեն տանն են և շնորհակալ են Անահիտ անունով մի բուռ երջանկության համար: