ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի - Sputnik. Երևանում ԱՄՆ դեսպանատունը «ժողովրդավարության զարգացմանն» ուղղված առաջարկների բաց մրցույթ է հայտարարել: Ծրագրի ֆինանսավորման ընդհանուր ծավալը կկազմի 400 հազար դոլար։ Դրամաշնորհի տեքստին ծանոթացել է RT-ն։
«Այս ծրագիրն ուղղված է ժողովրդավարության զարգացմանն ուղղված նախաձեռնությունների աջակցմանը, մարդու իրավունքների պաշտպանության խրախուսմանը և Հայաստանում քաղաքացիական դաստիարակությանը աջակցելուն»,- նշված է փաստաթղթում:
Մրցույթին մասնակցելու հայտեր կարող են ներկայացնել հայկական ՀԿ-ները, այդ թվում՝ վերլուծական կենտրոնները, քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, ոչ պետական կազմակերպությունները և ԶԼՄ-ները:
Դրամաշնորհիի նկարագրության մեջ նշվում է, որ հատուկ ուշադրություն է դարձվելու անկախ ԶԼՄ-ների աջակցության նախաձեռնություններին, «Հայաստանում քաղաքացիական մասնակցության, քաղաքական քննարկումների և սոցիալական պատասխանատվության զարգացման գործում երիտասարդների ներգրավմանը», ինչպես նաև «համացանցում ազատության ամրապնդմանը»:
Ընդ որում, ԱՄՆ դեսպանատանը ընդգծում են, որ կրթական հայտերը կդիտարկվեն միայն այն դեպքում, եթե «նման կրթությունը թույլ կտա կոնկրետ չափելի արդյունքների հասնել»:
Ավելի վաղ ԱՄՆ Պետդեպարտամենտը միջոցներ էր հատկացրել Վրաստանի հետ «մշակութային կապերի ամրապնդման» ծրագրերի համար: