Ալեքսանդր Կարապետյանը հեռացել է «Նոա» ակումբից

Ալեքսանդր Կարապետյան
Ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնել Ալեքսանդր Կարապետյանին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik. «Նոա» ֆուտբոլային ակումբն ու Ալեքսանդր Կարապետյանը երկկողմանի համաձայնությամբ խզել են պայմանագիրը: Տեղեկությունը հրապարակվել է ակումբի ֆեյսբուքյան էջում։

«Շնորհակալություն ենք հայտնում Կարապետյանին ցուցաբերած բարձր որակների և պրոֆեսիոնալիզմի համար, մաղթում ենք հաջողություններ իր հետագա կարիերայում»,– նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք` Ալեքսանդր Կարապետյանը 2014 թվականի հոկտեմբերից խաղում է Հայաստանի ֆուտբոլի հավաքականում։ Նա «Նոա» ֆուտբոլային ակումբի հետ պայմանագիր էր կնքել այս տարվա հունիսին։
Նա հանդես է եկել գերմանական և լյուքսեմբուրգյան ակումբներում, ինչպես նաև ռուսական «Սոչիում» և «Տամբովում»: Վերջին ակումբը եղել էր «Արարատ Արմենիան»:
«Իմ ժամանակը նույնպես եկավ…». Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստն ավարտեց կարիերան
Արդյո՞ք Մխիթարյանի «դարաշրջանն» ավարտվում է. Վարազդատ Հարոյանն այս տարվա լավագույնն է