Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել Արմեն Վերդյանին

Զինվորականի հագուստով տղամարդ
50-ամյա արցախցին մոլորվել ու հայտնվել էր Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik. Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել մոլորված և ադրբեջանցի զինվորականների կողմից վերահսկվող տարածքում հայտնված Արմեն Վերդյանին: Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը։
Փաստը հաստատել են Ադրբեջանի գերիների, անհետ կորածների և պատանդների հարցերով պետական հանձնաժողովը:
Ճարտարի բնակչին սպանել են հեռահար կրակոցով. նոր հանգամանքներ են ի հայտ եկել
Հիշեցնենք` Արցախի ԱԱԾ–ն ավելի վաղ հայտնել էր, որ Այգեստան համայնքի 1971թ. ծնված բնակիչ Արմեն Աբրիկի Վերդյանն այսօր առավոտյան Ասկերանի շրջանի Նախիջևանիկ և Ուղտասար համայնքների հատվածում մոլորվելու հետևանքով հայտնվել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում և վերջիններիս կողմից վերցվել արգելանքի:
«Ամբողջ գիշեր եղանը ձեռքիս նստել եմ խոտի դեզի մեջ». արժե՞ արդյոք զինել սահմանի բնակիչներին