Ադրբեջանը հայտնում է, որ Հայաստանին է փոխանցել ևս 5 հայ զինծառայողի

Գերիների վերադարձ. Արխիվային լուսանկար
Հայրենիք վերադարձած զինծառայողները գերեվարվել են նոյեմբերի 16–ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի - Sputnik. Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել 5 հայ զինծառայողի։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը։
ՀՀ վերադարձածները նոյեմբերի 16-ին Հայաստանի սահմանին տեղի ունեցած ադրբեջանական սադրանքի հետևանքով գերեվարված զինծառայողներից են։
Տեղեկացվում է, որ գերիների վերադարձն իրականացվել է Հունգարիայի միջնորդությամբ։
Նշենք, որ դեկտեմբերի 19–ին հայտնի դարձավ, որ Եվրամիության միջնորդությամբ Ադրբեջանը Հայաստանին էր հանձնել 10 զինծառայողների։ Նրանք ևս գերի էին ընկել նոյեմբերի 16-ին։
«Որևէ բանի դիմաց չէր». Փաշինյանն ասաց՝ ինչու են վերադարձրել երկու ադրբեջանցի գերիներին
Հավելենք՝ դեկտեմբերի 4-ին Հայաստան էին վերադարձել նոյեմբերի 16-ին գերեվարված ևս 10 զինծառայողներ։
Հիշեցնենք` նոյեմբերի 16–ին` ժամը 13։00-ի սահմանում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական սադրանքն էին նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։ Դրանից հետո տեղային մարտեր էին սկսվել։ Նոյեմբերի 16–ին` ժամը 22։30–ի սահմանում, ռուսական կողմի միջնորդությամբ կրակը դադարեցվել էր։
Նոյեմբերի 17-ին ՀՀ ՊՆ–ն հայտնեց, որ նոյեմբերի 16–ի էսկալացիայի հետևանքով թշնամին ունի մինչև 70 զոհված և վիրավոր, հայկական կողմից կա 1 զոհ, 13 գերի։ Եվս 24 զինծառայողի հետ կապը մարտական գործողությունների ընթացքում կորել էր։
Նոյեմբերի 23-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ չճշտված տվյալներով` ունենք 6 հաստատված զոհ, 24+8 գերեվարված։