Ովքե՞ր են Նիկոլ Փաշինյանի հետ մեկնում Սանկտ Պետերբուրգ

Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետի պարտականությունները մեկ օր կկատարի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգ կմեկնի 7 հոգանոց պատվիրակության հետ։
Վարչապետի կայքում հրապարակված որոշման համաձայն` պատվիրակության կազմում ընդգրկվել են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը, ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի բժիշկ, համաճարակաբան Ռոբերտ Կավկասյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության պաշտոնական այցերի բաժնի կցորդ Դավիթ Տեր-Մկրտչյանը, լուսանկարիչ Տիգրան Մեհրաբյանը, օպերատորներ Արման Շահինյանն ու Ալեքսանդր Աբրահամյանը, ինչպես նաև ՀՀ վարչապետի արարողակարգի պատասխանատու Սուրեն Վարոսյանը։
Գործուղման մեջ գտնվելու ժամանակահատվածում ՀՀ վարչապետի պարտականությունները կկատարի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Հիշեցնենք` Փաշինյանը Սանկտ Պետերբուրգ է մեկնում այսօր։ Նա մասնակցելու է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնած հանդիպմանը կմասնակցեն նաև Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի ղեկավարները, ներկա կլինի նաև Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը:
Փաշինյանն ավելի վաղ ասել էր, որ գագաթնաժողովի շրջանակում անպայման շփում կլինի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Ինչո՞ւ է Մակրոնը Փաշինյանի ու Ալիևի հետ հանդիպել. Մոսկվայի և Փարիզի շահերը համընկնո՞ւմ են
Հիշեցնենք` դեկտեմբերի 14-ին Փաշինյանն ու Ալիևը Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ հանդիպել էին Բրյուսելում։ Հաջորդ օրը ևս մեկ հանդիպում էր կայացել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջնորդությամբ։
Վլադիմիր Պուտինը կմասնակցի ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին