Ոստիկանները 3 երիտասարդի են բերման ենթարկել. նրանք տելեգրամյան էջերով թմրանյութ են վաճառել

Telegram
Թմրանյութ վաճառած երեք երիտասարդներից երկուսը կալանավորվել են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. Կալանավորվել են տելեգրամով թմրամիջոց իրացրած անձինք։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Այսպես, ոստիկանները տեղեկություններ են ձեռք բերել, որ Երևանում բնակվող երեք երիտասարդ զբաղվում են թմրամիջոցների իրացմամբ։ Մասնավորապես, նրանք ձեռք են բերում տարբեր տեսակի թմրամիջոցներ, որոնք տեղադրում են տարբեր վայրերում և Telegram հավելվածում բացված «նարկոդիսպանսեր», «նարկոլոգ», «լյուսի» և «պրոֆեսսոր» էջերի միջոցով վաճառում են տարբեր անձանց։
Էջմիածնի բնակիչը տելեգրամյան օգտատիրոջն օժանդակում էր թմրամիջոց իրացնել
Երևանի տարբեր հատվածներում հայտնաբերվել ու բերման են ենթարկվել վերը նշված տելեգրամյան էջերի միջոցով թմրամիջոցներ իրացնող 3 երիտասարդ։ Նրանք ձերբակալվել են։
Բրազիլիայից ՀՀ ժամանած օտարերկրացու ուղեբեռում ավելի քան 600 000 դոլարի կոկաին է եղել
Նրանցից մեկի խուզարկությամբ երկու փաթեթ մեթամֆետամին է հայտնաբերվել։ Խուզարկվել է բերման ենթարկված երիտասարդներից մեկի բնակության վայրը, որտեղից հայտնաբերվել է տարբեր քաշերի մեթամֆետամին, մարիխուանա, էլեկտրական կշեռք, թմրամիջոցները փաթեթավորելու համար նախատեսված ստվարաթղթեր, կպչուն ժապավեն և այլն։ Ձերբակալված երիտասարդներից երկուսը կալանավորվել են։
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։