Վլադիմիր Պուտինը կմասնակցի ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ամենամյա ասուլիսի ժամանակ (23 դեկտեմբերի, 2021թ)․ Մոսկվա
Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովին մասնակցելու են նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի - Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր կմասնակցի Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) ոչ պաշտոնական գագաթնաժողովին, որը առկա ձևաչափով կանցկացվի Սանկտ Պետերբուրգում։ Տեղեկությունը հրապարակվել է Կրեմլի կայքում։
Սպասվում է, որ առաջնորդները կամփոփեն Բելառուսի նախագահության արդյունքները, կարծիքներ կփոխանակեն ընդհանուր խնդիրների լուծման շուրջ, կքննարկեն կազմակերպության երկրների համագործակցության արդյունավետության բարձրացման և սոցիալ-տնտեսական զարգացման հետագա միջոցառումները:
Ոչ պաշտոնական հանդիպմանը, որը նախաձեռնել է Ռուսաստանի նախագահը, կմասնակցեն Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի ղեկավարները, ներկա կլինի նաև Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը:
Ադրբեջանի հետ պայմանավորվածությունները կփոխեն տարածաշրջանի քաղաքական միջավայրը. Փաշինյան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ ասել էր, որ գագաթնաժողովի շրջանակում անպայման շփում կլինի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Ինչո՞ւ է Մակրոնը Փաշինյանի ու Ալիևի հետ հանդիպել. Մոսկվայի և Փարիզի շահերը համընկնո՞ւմ են
Հիշեցնենք` դեկտեմբերի 14-ին Փաշինյանն ու Ալիևը Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ հանդիպել էին Բրյուսելում։ Հաջորդ օրը ևս մեկ հանդիպում էր կայացել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջնորդությամբ։
Բրյուսելյան գաղտնիքներ, կամ Փաշինյանը մի բան է ասում, Ալիևը՝ լրիվ ուրիշ