ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի - Sputnik. Սիրիայի «Հմեյմիմ» ռուսական ռազմաօդային ավիաբազայում «Ազգային խոհանոցի օր» խորագրով ակցիա է կազմակերպվել։ Տեղեկությունը հայտնում է «Զվեզդա» հեռուստաալիքը։
Ըստ հաղորդագրության` բանակային սովորական ճաշարանը վերածվել է ազգային խոհանոցի ռեստորանի։
Ավիաբազայի հրամանատարության ներկայացուցչի խոսքով՝ նման ակցիաները երեք հիմնական նպատակ ունեն՝ խրախուսել զինծառայողներին գերազանց ծառայության համար, դիվերսիֆիկացնել նրանց սննդակարգը և հաղորդակից դարձնել եղբայրական ժողովուրդների խոհանոցին: