ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ ՊՆ «Բաղրամյան» ուսումնական կենտրոնում ՊՆ խաղաղապահ բրիգադի զինծառայողների մասնակցությամբ անցկացվել է մարտավարական զորավարժություն։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքից։
Բացազատված ուսումնական կետերում ստուգվել է զինծառայողների կրակային պատրաստության մակարդակը, անձնակազմը հրահանգավորվել է անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ։ Խաղաղապահ բրիգադի զինծառայողներն իրականացրել են մարտավարական տարբեր վարժանքներ։
Հիշեցնենք, որ Հայաստանում օգոստոսի 25-ից մինչև նոյեմբերի 25-ն անցկացվեցին պահեստազորի եռամսյա վարժական հավաքներ։ ՊՆ–ն հայտարարել էր, որ հավաքներն անցկացվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման և վերապատրաստման նպատակով։ Իսկ հավաքներից խուսափողները կենթարկվեն քրեական պատասխանատվության: