Սպանություն Չարենցավանում. 64–ամյա կնոջ պարանոցի հատվածում կտրված վերք է եղել

Չարենցավան
Չարենցավանում տեղի ունեցած սպանության գործով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, վերցվել են նմուշներ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. Այսօր Չարենցավանում սպանություն է տեղի ունեցել` 64-ամյա մի կին է սպանվել, դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն` մանրամասներ հայտնելով դեպքից։
Դեպքի վերաբերյալ ահազանգը ստացվել է այսօր ժամը 10:55-ին, տեղեկացվել, որ Չարենցավան քաղաքի 3-րդ թաղամասի շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է 64-ամյա կնոջ արնաշաղախ դի:
Ահասարսուռ սպանություն Գյումրու կենտրոնում. խանութի սեփականատիրոջ կոկորդը կտրել են
Դեպքի վայր մեկնած քննչական-օպերատիվ խմբի կողմից կատարված դեպքի վայրի զննությամբ վերը նշված բնակարանի հյուրասենյակում հայտնաբերվել է տանտիրուհու դին՝ պարանոցի հատվածում կտրված վերքով:
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, վերցվել են նմուշներ:
Սյունիքում 67-ամյա կնոջ սպանության քրգործով կալանավորվել է նրա 42-ամյա որդին
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով` սպանության հատկանիշներով, քրգործ է հարուցվել։
Նախաքննությունը շարունակվում է: