ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. Սևանա լճում իրականացվող հատուկ միջոցառումների արդյունքում այսօր Սևանա լճից դուրս է բերել 54 ապօրինի ձկնորսական ցանց։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։
Սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված` 2021 թ. դեկտեմբերի 20-ից մինչև 2022 թ. հունվարի 15-ը հսկողության ուժեղացված միջոցառումներ կիրականացվեն Սևանա լճում և Հայաստանի ողջ տարածքում։
Այսօր լճից դուրս բերված ցանցերն առգրավվել են։ Հատուկ հերթապահությունը շարունակվելու է։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 25-ին շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը մասնակցել էր Սևանա լճից ձկնորսական ապօրինի ցանցերի դուրսբերման աշխատանքներին։
Նախարարն ասել էր` քաղաքացիները բավականին ըմբռնումով են մոտենում արգելքին և վերահսկողության միջոցառումներին։