Ռոբերտ Հովհաննիսյանը հաղթեց Մամեդյարովին և մեկ միավոր է հետ Կարլսենից. արագ շախմատի ԱԱ

Ռոբերտ Հովհաննիսյան
Արագ շախմատի աշխարհի առաջնության մրցանակային ֆոնդը 1 միլիոն դոլար է:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի -Sputnik. Հայ գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը մեկ միավոր է զիջում աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենին, ով Վարշավայում անցկացվող արագ շախմատի աշխարհի առաջնության առաջատարն է:
Հայ շախմատիստը 9 հնարավորից վաստակել է 6,5 միավոր՝ երկրորդ խաղային օրը տանելով երեք հաղթանակ չորս պարտիաներում: Ընդ որում, Հովհաննիսյանը հաղթել է ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովին, ռուսաստանցի Դանիիլ Դուբովին և իրանցի Մագսուդլուին: 9 տուրից հետո Հովհաննիսյանը 12-րդ տեղն է զբաղեցնում 6,5 միավոր հավաքած շախմատիստների խմբում: Մրցաշարի առաջատար, աշխարհի չեմպիոն Կարլսենը վաստակել է 7,5 միավոր:
Ռոբերտ Հովհաննիսյանի արդյունքը լավագույնն է հայ շախմատիստներից ։ Դեկտեմբերի 1-ից ԱՄՆ-ն ներկայացնող Լևոն Արոնյանը վաստակել է 6 միավոր: Սերգեյ Մովսիսյանը ՝ 5.5, Շանթ Սարգսյանը, Տիգրան Պետրոսյանը՝ 5, Գաբրիել Սարգսյանը, Մանուել Պետրոսյանը՝ 4,5-ական միավոր, Հայկ Մարտիրոսյանը, Սամվել Տեր – Սահակյանը՝ 4, Հովհաննես Գաբուզյանը՝ 3 միավոր միավոր։
Տեր-Սահակյանը ոչ-ոքի է խաղացել աշխարհի չեմպիոն Կարլսենի հետ․ արագ շախմատի ԱԱ
Լեհաստանի մայրաքաղաքում ընթացող շախմատի աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնում են Գաբրիել Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Շանթ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Մանուել Պետրոսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Հովհաննես Գաբուզյանը, Տիգրան Պետրոսյանը, Սերգեյ Մովսիսյանը, Էլինա Դանիելյանը, Սուսաննա Գաբոյանը:
Լեհաստանում կայանալիք աշխարհի առաջնության մրցանակային ֆոնդը 1 միլիոն դոլար է: