Ռուսաստանցիները հաճախ են արտերկիր մեկնում պատվաստվելու համար. ՀՀ–ն այդ երկրների ցանկում է

Պատվաստում. Երևան. Արխիվային լուսանկար
Վերջին շրջանում արտերկրում պատվաստվելու հնարավորությունից օգտվել է ավելի քան 6000 ռուսաստանցի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանում պատվաստումային տուրերի պահանջարկն աճում է, միաժամանակ ընդլայնվում է ուղղությունների աշխարհագրությունը։ Այս մասին ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում հայտնել է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիայի գործադիր տնօրեն Մայա Լոմիձեն։
Նա ընդգծել է, որ այդ առումով առավել պահանջված է Խորվաթիան, որին, զբոսաշրջային ընկերությունների տվյալներով, բաժին է հասնում ամրագրումների 1/3-ից մինչև 99%–ը։ Սակայն գնալով ավելանում են նաև այլ երկրներ, այդ թվում` Հայաստան ուղևորվելու հայտերը։

«Նախորդ չորս ամիսների ընթացքում ընդլայնվել է պատվաստման ուղղությունների աշխարհագրությունը. եթե սկզբում առաջարկվում էր գերազանցապես Սերբիա մեկնել, ապա այսօր այդ երկրների ցանկում են նաև Հունաստանը, Սլովենիան, Բուլղարիան, Գերմանիան և նույնիսկ Հայաստանը», – ասել է Լոմիձեն։

Ըստ նրա` տուրօպերատորները միջինում արտերկրում արտասահմանյան պատվաստանյութով լիարժեք պատվաստվելու ցանկություն ունեցող քաղաքացիներից շաբաթական 20-100 հայտ են ստանում։
Լավրովը ԱՀԿ ղեկավարի հետ քննարկել է ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի գրանցումը
Միևնույն ժամանակ Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիայի գործադիր տնօրենը նշել է, որ հստակ վիճակագրություն չկա, սակայն արդեն իսկ կարելի է պնդել, որ նման մարդկանց թիվը 6000-ից ավելի է։
Լոմիձեի խոսքով` ավելացել է նաև նման հնարավորությամբ արտասահմանյան տուրեր առաջարկող զբոսաշրջային ընկերությունների թիվը։