RT DE-ի համար հեռարձակման լիցենզիան Սերբիայում օրինական կերպով է տրվել․ կարգավորիչ

RT հեռուստաալիքը ոչ իրավաչափ է համարել գերմանական մեդիակարգավորիչի գործողություններն (որը արբանյակային կապի օպերատորին ստիպել է հեռացնել RT DE-ին Եվրոպայում հեռարձակումից) ու վստահություն հայտնել, որ այդ որոշումը դատական կարգով կվերանայվի:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի - Sputnik. Սերբիայի էլեկտրոնային ԶԼՄ-ների կարգավորող մարմնի (REM) խորհրդի նախագահ Օլիվերա Զեկիչը Sputnik-ին տված հարցազրույցում ասել է, որ RT DE-ի հեռարձակման լիցենզիան տրվել է բացարձակապես օրինական հիմունքներով:

«Ոչ մի վիճելի բան չկա նրանում, որ Սերբիայի էլեկտրոնային ԶԼՄ-ների կարգավորող մարմինը (REM) հեռարձակման արտոնագիր է տվել ռուսական RT DE հեռուստաալիքին, ուստի Գերմանիայի բողոքները, մեղմ ասած, զարմանալի են, և այդ հարցի շուրջ նման աղմուկը կարող է բացատրվել միայն քաղաքական պատճառներով»,-նշել է նա:

Ընդ որում, Զեկիչն ասել է, որ այդ լիցենզիայի շուրջ վեճերն իրեն շատ են զարմացրել, քանի որ ցանկացած ալիքի հեռարձակման թույլտվության տրամադրումը «պարզագույն գործ է», եթե տվյալ ալիքը համապատասխանում է որոշակի պայմաններին: Նա ընդգծել է, որ RT DE-ն կատարել է բոլոր պայմանները նման թույլտվություն ստանալու համար։
YouTube-ը հեռացրել է RT-ի երկու գերմանական ալիքները՝ առանց վերականգնելու հնարավորության
Նա նաև ասել է, որ «կարող է միայն ծիծաղել» ԳԴՀ-ի պահանջների վրա, որտեղ հայտարարել են լիցենզիա ստանալու համար հեռուստաալիքի կողմից գերմանական օրենսդրությունը շրջանցելու մասին:
«Ես կարող եմ միայն ծիծաղել։ Մենք ոչ մի օրենք չենք շրջանցել», - նշել է փորձագետը։
Զեկիչն ընդգծել է, որ բացարձակապես բոլոր ընթացակարգերը կատարվել են Անդրսահմանային հեռուստատեսության մասին Եվրոպական կոնվենցիայի օրենսդրությանը և դրույթներին համապատասխան:

«Ես չգիտեմ՝ ինչում են գերմանացիները խնդիր տեսել, քանի որ բոլոր անհրաժեշտ պահանջները տվյալ դեպքում պահպանվել են։ Նա, ով լիցենզիա է ստանում Սերբիայում, կարող է հեռարձակել իր կոնտենտը ինչպես Սերբիայի Հանրապետության տարածքում, այնպես էլ ԵՄ երկրներում», - բացատրել է նա։

Զեկիչը նաև հայտնել է, որ «TV Նորություններ» իրավաբանական անձը, RT auf Deutsch-ը, դեկտեմբերի 3-ին հարցում է ներկայացրել էլեկտրոնային ԶԼՄ-ների կարգավորող մարմնին մալուխային, արբանյակային ու IPTV ցանցերի միջոցով մեդիա ծառայություններ մատուցելու թույլտվություն տալու համար: Նա նշել է, որ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, օրենսդրության և ենթաօրենսդրական ակտերի համաձայն, փոխանցվել են REM խորհրդին ու, քանի որ բոլոր պայմանները կատարվել են, այդ իրավաբանական անձին թույլտվություն է տրվել:
RT-ն սկսում է Խալեդ ալ Խաթիբի անվան միջազգային մրցանակի հայտերի ընդունումը
Դեկտեմբերի 22-ին հայտնի է դարձել, որ գերմանական MAB մեդիակարգավորիչը ստիպել է Eutelsat 9 В արբանյակային կապի եվրոպական օպերատորին հանել իր հարթակից RT DE-ն, որը հեռարձակվում է Մոսկվայից: