Ջերմ հարաբերություններ ունեմ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ. Վրաստանի վարչապետ

Հայաստանի և Վրաստանի ղեկավարների հանդիպումը. Արխիվային լուսանկար
Ղարիբաշվիլին բացահայտել է Ադրբեջանի կողմից 15 հայ ռազմագերիներին ականապատ դաշտերի քարտեզի դիմաց Հայաստանին հանձնելու իր միջնորդական դերի որոշ մանրամասներ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի - Sputnik. Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին եղբայրական ջերմ հարաբերությունների մեջ է հայ գործընկեր Նիկոլ Փաշինյանի հետ և նրա հետ շփվում է առանց արգելքների: Այդ մասին նա հայտարարել է այսօր «Իմեդի» հեռուստաալիքի եթերում ամփոփիչ հարցազրույցի ժամանակ ՝ պատասխանելով Ադրբեջանի կողմից 15 հայ ռազմագերիների Հայաստանին փոխանցելու գործընթացում Վրաստանի միջնորդական դերի մասին հարցին։
«Դա կարևոր նախադեպ էր։ Ինձ ուրախացնում է այն փաստը, որ այդ ամենը տեղի է ունեցել իմ անմիջական միջնորդությամբ», - ասել է Ղարիբաշվիլին։
«Դուռը Վրաստանի համար բաց է». Զախարովան` «3+3» ձևաչափին Թբիլիսիի մասնակցության մասին
Վրաստանի վարչապետը պարզաբանել է, որ ջերմ և հուսալի հարաբերություններ ունի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
«Մենք բաց, եղբայրական հարաբերություններ ունենք, ուղղակի շփվում ենք առանց խոչընդոտների», - ասել է Ղարիբաշվիլին:
Ընդ որում, Վրաստանի առաջնորդը կարծում է, որ դա հիանալի հնարավորություն է Թբիլիսիի համար՝ տարածաշրջանում նոր իրականություն ստեղծելու համար։ Բացի այդ, նրա խոսքով, առիթ է տալիս նաև հարևան հանրապետությունների (Հայաստանի և Ադրբեջանի) առաջնորդների տրամադրվածությունը՝ նրանք շահագրգռված են, որ տարածաշրջանում խաղաղություն լինի։
Երեկոյան Թբիլիսին ու հայ–վրացական ընթրիքը. Վրաստանի կառավարությունը տեսանյութ է հրապարակել
Ղարիբաշվիլին կարծում է, որ տարածաշրջանն ու երկրները միայն կշահեն նման նախադեպերից: