ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Բահադորին այսօր հայտարարել է, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին 2022 թվականի սկզբին Ռուսաստան կմեկնի։ Տեղեկությունը հայտնում է իրանական Tasnim գործակալությունը։
«Այս պահին նախագահի քաղաքական հարցերով տեղակալը այցի պլան է կազմում», - ասել է Բահադորին:
Նա նշել է, որ Ռայիսիի այցի ընթացքում նախատեսում է երկկողմ և առևտրատնտեսական համագործակցության հարցեր քննարկել։