Երևանում թալանել են «Նայք» խանութ-սրահը. դրամարկղում մոտ 4 մլն դրամ է եղել

Ոստիկաններ
Կոտրել են խանութ-սրահի ապակյա դուռը և այնտեղից հափշտակել դրամարկղը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. Երևանի Հանրապետության փողոցում գտնվող «Նայք» խանութ-սրահը թալանել են։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ըստ կայքի` դեկտեմբերի 27–ի վաղ առավոտյան ոստիկանության կենտրոնական բաժին է զանգել նշված խանութ-սրահի տնօրեն Արման Ղ.-ն և հայտնել, որ խանութ-սրահի ապակյա դուռը կոտրել են և այնտեղից հափշտակել դրամարկղը:
Դեպքի վայր են մեկնել ոստիկաններն ու քննիչները։ Փաստի առթիվ հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Թալանել են Աղվան Հովսեփյանի տունը
Արման Ղ.-ն ոստիկաններին հայտնել է, որ դրամարկղում եղել է մոտ 4 մլն դրամ:
Թալանել են Էրիկ Ալեքսանյանի մեքենան․ անձնագրեր, փաստաթղթեր ու գումար են տարել