Մոսկվայի տունը Իջևանում ռուսական կենտրոն է բացել

Սա «Մոսկվայի տուն» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի կողմից բացված թվով հինգերորդ «Ռուսական կենտրոնն» է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. «Մոսկվայի Տուն» մոսկովյան կրթական-մշակութային կենտրոնի (ՄԿՄԿ) նախաձեռնությամբ այսօր` դեկտեմբերի 28-ին, Տավուշի մարզի Իջևան քաղաքում բացվեց 5-րդ կրթական-մշակութային ռուսական կենտրոնը:
Կարմիր ժապավենը կտրեցին Երևանում Մոսկվայի տան գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը, «Յունիբանկի» վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը և Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը:
Երևանում բացվել է «ռուսաց լեզվի դեսպանների» շտաբ բնակարանը․ լուսանկարներ
Կենտրոնի բացմանը ներկա են եղել Գյումրիում Ռուսաստանի գլխավոր հյուպատոս Ռուսլան Կանդաուրովը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հայաստանում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության Սահմանապահ վարչության ներկայացուցիչներ, ռուսական կազմակերպությունների ղեկավարներ և հյուրեր:
«Ռուսաց լեզուն, իհարկե, պետք է սովորել որպես միջազգային շփման լեզու։ Շատ ուրախ եմ, որ սա Հայաստանում բացված արդեն ոչ առաջին կենտրոնն է։ Կուզենայի շնորհակալություն հայտնել կազմակերպիչներին, որոնք այսքան կարևոր գործով են զբաղվում»,-ողջույնի խոսքում ասաց Գյումրիում Ռուսաստանի գլխավոր հյուպատոս Ռուսլան Կանդաուրովը։
«Մեծ հաղթանակի դեմքերը». Ռուսական տունը լուսանկարների ցուցահանդես է բացել Կապանում
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն իր հերթին նշեց, որ կենտրոնը հսկայական ազդեցություն կունենա մարզում ռուսաց լեզվի դասավանդման հարցում։

«Հուսով ենք, որ կենտրոնը հայ-ռուսական մշակութային կապերի նոր էջ կբացի՝ մեր մարզի դպրոցականների և երիտասարդների ակտիվ մասնակցությամբ: Ռուսաց լեզվի ուսուցման հետ միասին երիտասարդ սերունդը կծանոթանա նաև ռուս դասականների ստեղծագործություններին ու ռուսական արվեստին»,- ասաց Ղալումյանը՝ հույս հայտնելով, որ Երևանի Մոսկվայի տան հետ համատեղ նոր նախագծեր կիրականացվեն Տավուշի մարզում:

Նշենք, որ կենտրոնը հագեցած է ժամանակակից սարքավորումներով, ինչը թույլ կտա ինտերակտիվ դասեր և քննարկումներ անցկացնել:
Կենտրոնում ներկայացված է ուսումնական նյութերի լայն ընտրանի, որոնց միջոցով կարելի է տեղեկատվություն ստանալ Ռուսաստանի պատմության և մշակույթի մասին:
«Մենք կարևորում ենք ռուսաց լեզվի և մշակույթի զարգացումը Հայաստանի մարզերում։ Վստահ եմ, որ կենտրոնը կնպաստի դրա արդյունավետ առաջխաղացմանը: Ռուսական կենտրոնը ոչ միայն ռուսաց լեզվի գիտելիքների կատարելագործման հարթակ է, այլ նաև կնպաստի երկու ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների հետագա ամրապնդմանը կրթության, մշակույթի և գիտության ոլորտներում», - ասաց Երևանում Մոսկվայի տան գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը:
Հարությունյանը և Կոպիրկինը մասնակցել են ռուսաց լեզվի ուսուցման լսարանի բացմանը
Իջևանում արդեն իսկ անցկացվում են Մոսկվայի տան նախաձեռնած ռուսաց լեզվի անվճար դասընթացները երեխաների համար: «Ռուսական կենտրոնի» բացման արարողության շրջանակներում տեղի ունեցավ այդ դասընթացն ավարտած երեխաներին հավաստագրերի հանձնման հանդիսավոր արարողությունը: Բաց դասի ձևաչափով երեխաները ցուցադրեցին ստացած գիտելիքները, կատարեցին ամանորյա բանաստեղծություններ և երգեր ռուսերեն լեզվով: Ռուսաց լեզվի դասընթացների շրջանավարտները ստացան ամանորյա նվերներ:
«Հուսով եմ, որ ռուսական կենտրոնը կդառնա ոչ միայն ռուսաց լեզվի և մշակույթի հանրահռչակման հարթակ, այլև սիրելի վայր քաղաքի բնակիչների համար, որոնք այստեղ կանցկացնեն իրենց կրթամշակութային Ժամանցը»,-ասել է Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը:
Կենտրոնի բացումը ողջունել է «Թեղուտ» հանքարդյունաբերական կոմբինատի գլխավոր տնօրեն Վլադիմիր Նալիվայկոն:

«Թվայնացման դարաշրջանում պրոֆեսիոնալների երիտասարդ սերնդի կայացումն առանց կրթվածության և համակողմանի զարգացման անհնար է։ Կյանքը մեզ մշտապես որոշակի մարտահրավերներ ու պահանջներ է ներկայացնում։ Ռուսական կենտրոնի բացումը կհարստացնի երեխաների ներաշխարհը, երիտասարդ սերունդն առավել զարգացած ու հաղորդակցվող կդարձնի»,- ասաց Նալիվայկոն:

Կենտրոնի հանդիսավոր բացման ավարտին ելույթ է ունեցել Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի մշակույթի կենտրոնի մանկական երգչախումբը:
1 / 4
Իջևանում «Ռուսական կենտրոնի» բացման արարողություն
2 / 4
Իջևանում «Ռուսական կենտրոնի» բացման արարողություն
3 / 4
Իջևանում «Ռուսական կենտրոնի» բացման արարողություն
4 / 4
Իջևանում «Ռուսական կենտրոնի» բացման արարողություն
Ռուսական կենտրոնների աշխարհագրությունը մշտապես ընդլայնվում է։ Նման կրթական հարթակներ նախատեսվում է բացել Հայաստանի բոլոր մարզերում։
Հայ-ռուսական համալսարանը ԲՏԱ նախարարությունից դրամաշնորհ է ստացել ԱԹՍ-երի մշակման համար
Հիշեցնենք, որ սա «Մոսկվայի տուն» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի կողմից բացված թվով հինգերորդ «Ռուսական կենտրոնն» է։
Նույնպիսի կենտրոններ արդեն գործում են Երևանում, Վանաձորում, Արմավիրում և Մալիշկա գյուղում։