Երևանի բյուջեն հաջորդ տարի կկազմի ավելի քան 94.5 մլրդ դրամ

Երևանի քաղաքապետարան
Ծրագրված եկամուտները շուրջ 2.2 մլրդ դրամով գերազանցում են 2021 թվականի հաստատված ցուցանիշը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. Երևան քաղաքի բյուջեն 2022 թվականին կկազմի 94 մլրդ 560 մլն 201 հազար դրամ։ Ավագանու արտահերթ նիստում նախագիծը ներկայացրեց Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Ներսեսյանը։
«Ծախսերը կազմելու են 98 մլրդ 821 մլն դրամ։ Ծրագրված եկամուտները գերազանցում են 2021 թվականի հաստատված ցուցանիշը շուրջ 2.2 մլրդ դրամի չափով»,– նշեց Ներսեսյանը։
Աղբավայրի կառուցման ժամկետները փոխվել են. նոր քաղաքապետը նոր ժամկետներ նշեց
Նա ընդգծեց, որ դեֆիցիտը կազմելու է 4 մլրդ 261 մլն 021 հազար դրամ։ Փոխքաղաքապետն արձանագրեց, որ մայրաքաղաքի սեփական եկամուտների դինամիկան պահպանվում է մասնավորապես 2017 թվականից ի վեր։
Որոշումն ընդունվեց 36 կողմ, 1 ձեռնպահ ձայներով։
«Լարվածություն, չարություն կա, պետք է դնենք մի կողմ». Երևանի քաղաքապետը դիմեց բնակիչներին