ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին զեկուցել են ՀՀ օդային տարածությունում պետական սահմանի ապահովման օպերատիվ իրավիճակի վերաբերյալ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը` հավելելով, որ Դավթյանն այսօր այցելել է ՀՕՊ զորամասերից մեկը:
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն այցելել է ՀՕՊ զորամասերից մեկը
© Photo : official site of MoD of RA
Դավթյանին զեկուցել են նաև անձնակազմի ֆիզիկական, մարտական պատրաստության մակարդակի, ստորաբաժանումներին առաջադրված խնդիրների վերաբերյալ:
Գեներալ-լեյտենանտը շրջել է զորամասի տարածքում, տվել համապատասխան հանձնարարականներ ծառայության կազմակերպման վերաբերյալ։ Նա նաև շնորհավորել է զինծառայողներին գալիք Ամանորի կապակցությամբ: